|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ՝ մինչև 2036թ. զարգացման ուղիները» խորագրով միջոցառման ժամանակ ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` ասելով, որ վերջին տարիներին էներգետիկ համակարգը գտնվում է բարդ ֆինանսական վիճակում: Վարչապետի խոսքով` ներկայումս էներգետիկ համակարգի առաջ ծառացած են մի շարք օբյեկտիվ խնդիրներ, որոնց լուծման համար քայլեր են ձեռնարկվում: Քայլերից մեկը «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ՝ մինչև 2036 թվականը զարգացման ուղիները» ծրագիրն է, որը նպատակ ունի լուծել համակարգի խնդիրները:
«Էներգետիկ համակարգը գտնվում է ֆինանսական բարդ վիճակում: Դա ունի իր օբյեկտիվ պատճառները, այն է` փոխարժեքի տատանում, համաշխարհային ֆինանսական ճգնաժամը և կլիմայական վատ պայմաններ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը նշեց, թե համակարգի ֆինանսական առողջացման քայլեր ևս արվում են, որոնք ներառում են նաև շուկայի կառուցվածքի և սակագների մեթոդաբանության վերանայում: Վարչապետը հույս հայտնեց, որ այդ ծրագիրը կնպաստի էներգետիկ համակարգի բերալավմանը, ներդրումների արդյունավետության, սպառողների մատուցված ծառայությունների որակի բարձրացմանը, էներգետիկայի հաշվառման համակարգի արդիականացմանը: