կարևոր
955 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-22 19:42
Աշխարհ

Ուկրաինային օգնություն տրամադրելուն դեմ հանդես եկող Մարին Լը Պենի վարկանիշը Ֆրանսիայում կտրուկ աճել է

Ուկրաինային օգնություն տրամադրելուն դեմ հանդես եկող Մարին Լը Պենի վարկանիշը Ֆրանսիայում կտրուկ աճել է

«Bild»-ը գրում է, որ Մարին Լը Պենը  2027 թվականին Ֆրանսիայում կայանալիք ընտրություններից առաջ ավելի է ամրապնդում իր դիրքերը։ Նա մինչ այս էլ առաջատար էր՝ ըստ հարցումների արդյունքների, սակայն Ֆրանսիայում տիրող անկարգությունների ֆոնին ավելի է ամրապնդել իր դիրքերը։

Ուկրաինային օգնության տրամադրման դադարեցման կոչերով հանդես եկող Լը Պենի՝ աջակողմյան քաղաքական գործչի վարկանիշը վերջին շրջանում 32%-ից բարձրացել է 36%-ի։

Կանխատեսվում է, որ առաջիկա ընտրություններին հենց Լը Պենը վստահորեն կհաղթի բոլոր հնարավոր մրցակիցներին։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 17-ին Փարիզում և ողջ Ֆրանսիայում զանգվածային ցույցեր են սկսվել վառելիքի գների աճի և բնակչության գնողունակության անկման դեմ։ 
Մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճել էին անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։ Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը խոստացել է, որ իշխանությունները շարունակելու են պատասխանատվության ենթարկել ջարդերի և թալանի բոլոր մասնակիցներին։