|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը մեկ ամսվա ընթացքում կտրուկ ընկել է` 43 տոկոսից դառնալով 36 տոկոս: Դա են վկայում Huffington Post թերթի և CNews հեռուստաալիքի պատվերով YouGov ինստիտուտի կողմից անցկացված հարցման տվյալները. տեղեկացնում է РИА Новости-ն:
Հարցման մասնակիցներին առաջարկել են պատասխանել հարցին` «Ի՞նչ կարծիք ունեք, որպես Ֆրանսիայի նախագահ, Էմանուել Մակրոնի գործողությունների մասին»: 36 տոկոսը դրական գնահատական է տվել, 49 տոկոսը` բացասական:
Հարցումն անցկացվել է հուլիսի 26-27-ը, մասնակցել է ավելի քան 1000 մարդ` 18 տարեկան և բարձր տարիքի: