կարևոր
487 դիտում, 24 րոպե առաջ - 2026-11-17 23:08
Աշխարհ

Մարին Լը Պենը հայտարարել է նախագահ ընտրվելու դեպքում Ուկրաինային ֆինանսական օգնություն դադարեցնելու մասին. Reuters

Մարին Լը Պենը հայտարարել է նախագահ ընտրվելու դեպքում Ուկրաինային ֆինանսական օգնություն դադարեցնելու մասին. Reuters

Ֆրանսիայի «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հայտարարել է, որ երկրի պետական ֆինանսների ծանր վիճակը թույլ չի տա Փարիզին շարունակել Կիևի ֆինանսավորումը։

Ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին Լը Պենը հայտարարել է Ֆրանսիայում Ուկրաինայի դեսպանի հետ զրույցում՝ միաժամանակ ընդգծելով, որ Ֆրանսիան կկատարի Ուկրաինային ԵՄ-ի կողմից 90 միլիարդ եվրոյի վարկ տրամադրելու շրջանակում արդեն ստանձնած պարտավորությունները։

Սակայն Կիևը չի կարող հույս դնել Փարիզի կողմից լրացուցիչ ֆինանսական աջակցության վրա։