|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Նոյեմբերի 15-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11:40-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 62 կմ հատվածում՝ Մարտունի խոշորացված համայնքի վարչական տարածքում, բախվել են Երևանի բնակիչ 56-ամյա Արայիկ Ղուկասյանի վարած «Mercedes» մակնիշի, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 48-ամյա Արթուր Բաղդասարյանի վարած «Toyota» մակնիշի և 76-ամյա Ամրո Կիրակոսյանի վարած «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ամրո Կ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները և ոստիկանության Մարտունու բաժնի համայնքային ոստիկանները։
Վթարի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդներից Արայիկ Ղ․-ն աշխատում է «Դուստր Մարիաննա»-ի կաթնամթերքի գործարանում։