|
Փոխարժեքներ
16 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
«ՀՀ Լոռու մարզի Շիրակամուտի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խոհանոցը (Լոռու մարզ, Սպիտակ համայնք, գյուղ Շիրակամուտ, Արցախի փողոց, տնակ 5) աշխատում է սանիտարահիգիենիկ ոչ պատշաճ պայմաններում. խախտումներն արձանագրել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:
Փաստվել է, որ՝
խոհանոցի պատերը և հատակը պատրաստված չեն անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից, չունեն հարթ մակերես, չեն պահվում նորոգ վիճակում, առկա են բորբոսի նշաններ, ինչը հնարավորություն չի տալիս իրականացնել պատշաճ մաքրում և ախտահանում,
առաստաղը կառուցված չէ այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը։
Շիրակամուտ գյուղի դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
Դպրոցի տնօրինությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և խոհանոցը համապատասխանեցնել օրենսդրության պահանջներին: