|
Փոխարժեքներ
15 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը Վլադիմիր Զելենսկիին անվանել է «ոչ այնքան շնորհակալ, որքան սպասվում էր»։
Ինչպես նշում է «Newsweek»-ը, Բայդենը իր «Խոստացիր ինձ, Ամերիկա» հուշերում գրում է, որ նա և Զելենսկին երբեմն լարված հարաբերություններ են ունեցել։
ԱՄՆ նախկին նախագահն ընդգծել է, որ ուկրաինացի քաղաքական գործչի դերասանական փորձը հիանալի օգնություն է եղել, սակայն հաղորդակցության մեջ Զելենսկին ցուցաբերել է չափից ավելի համառություն և անբավարար երախտագիտություն։
«Մեր անձնական զրույցներում Զելենսկին կարող էր քմահաճ, համառ և ոչ այնքան երախտապարտ լինել, որքան ես սպասում էի», - գրում է ամերիկացի նախկին առաջնորդը։