|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Հրապարակ» թերթը գրել է.
Ամիսներ առաջ «Հրապարակը» գրել էր, որ Քննչական կոմիտեն ձերբակալել է «օրենքով գող» եզդի Ջնդի Ամարյանին՝ Ջնդիին, եւ միջնորդություն է ներկայացրել նրան կալանավորելու վերաբերյալ։ Սակայն դատավոր Մասիս Մելքոնյանը մերժել էր միջնորդությունը՝ Ամարյանին ազատ արձակելով դատարանի դահլիճից եւ նրա նկատմամբ տնային կալանք կիրառելով։
Գործը ներկայումս քննվում է դատավոր Սաթենիկ Անդրեասյանի վարույթում։ Վերջինս առավել հայտնի է ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանի քրեական գործով, որի շրջանակում նրան մեղավոր է ճանաչել։ Հատկանշական է, որ Ղազարյանին` քաղաքական քննադատության համար դատող դատավորը մեղմացրել է «օրենքով գող» Ամարյանի նկատմամբ կիրառված սահմանափակումները. վերացրել է անգամ բացակայելու արգելքը՝ որպես խափանման միջոց թողնելով միայն գրավը։
Հիշեցնենք, որ Ամարյանը ձերբակալվել էր «գողական» կարգավիճակը պահպանելու եւ այդ քրեական ենթամշակույթին հարելու մեղադրանքով։