|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Զապորոժիեի մարզի Տերսյանկա բնակավայրի նկատմամբ։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ «Արևելք» զորախմբավորման 29-րդ համազորային բանակի 36-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումները գրավել են Տերսյանկան՝ վերահսկողության տակ վերցնելով ավելի քան 10 քառ. կմ տարածք ունեցող ամրացված շրջանը։ Մարտերի ընթացքում ռուս զինվորականները նաև մաքրել են ավելի քան 300 շինություն։
Ուկրաինական զորքերը կորցրել են ավելի քան 2 դասակի անձնակազմ, 7 մարտական զրահամեքենա, 6 ավտոմեքենա, 22 վերգետնյա ռոբոտացված համալիր և «Բաբա Յագա» տեսակի ավելի քան 70 ծանր անօդաչու թռչող սարք։
Բացի այդ, անցած մեկ օրվա ընթացքում ռուսական ավիացիան, անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու հրետանին հարվածներ են հասցրել էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին, որոնք օգտագործվել են Ուկրաինայի զինված ուժերի շահերի համար։