|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցին նախօրիեն իր կամարների ներքո էր համախմբել Արագածոտնի թեմի քահանայից դասին և բարեպաշտ ժողովրդին՝ ավանդույթ դարձած միասնական ժամերգությանը: Ընթացս ժամերգության իր խոսքը ներկաներին փոխանցել է Մուղնու հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Եղիշե քահանա Բարսեղյանը:
Իր քարոզում Տեր Հայրը խոսել է մարդկային տկարությունների և հիվանդությունների մասին։ Նա նշել է, որ դրանք մարդկության մեղքի և հավատքի նվազման հետևանք են։
«Մարդկային տկարության ակունքում հպարտությունն է և թերահավատությունը։ Լուծումը մեր Սուրբ Եկեղեցին տվել է իր սրբագործված կարգերով, որոնք հիմնված են մարդու հավատքի վրա»,- ասել է Տեր Հայրը։
Եղիշե քահանա Բարսեղյանը կարևորել է աղոթքը՝ թե՛ սեփական, թե՛ մերձավորի համար։ Նրա խոսքով, գագաթնակետը Սուրբ Պատարագն է, երբ հաղորդվում ենք մեր Տիրոջ Մարմնին և Արյանը։
Քարոզի ավարտին Տեր Հայրը հորդորել է աղոթել մեր Եկեղեցու, Հայրապետի և ողջ հոգևոր դասի համար։
Արագածոտնի թեմից հայտնում են, որ հաջորդ միասնական ժամերգությունը տեղի կունենա նոյեմբերի 20-ին, ժամը 18:00-ին, թեմի Առաջնորդանիստ՝ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում: