կարևոր
370 դիտում, 15 րոպե առաջ - 2026-11-13 19:27
Տնտեսական

ԵԱՏՄ-ն համատեղ արտահանման հեռանկարային շուկաներ և արդյունաբերության ոլորտներ է առանձնացրել

ԵԱՏՄ-ն համատեղ արտահանման հեռանկարային շուկաներ և արդյունաբերության ոլորտներ է առանձնացրել

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների համատեղ արտահանման հեռանկարային շուկաներն ու արդյունաբերության ոլորտները որոշվել են։ Համապատասխան զեկույցը հավանության է արժանացել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նիստում։

ԵՏՀ-ի տվյալներով՝ 2025 թվականին ԵԱՏՄ արդյունաբերական ոլորտում գրանցվել է արտադրության ծավալների աճ, խորացել է համագործակցությունը, իրականացվել են համատեղ նախագծեր։ Մասնավորապես, երրորդ երկրներ վերամշակող արդյունաբերության արտադրանքի արտահանումն աճել է 9,9 տոկոսով՝ հասնելով 103,7 միլիարդ դոլարի։

Միության շրջանակում համագործակցության և արտահանման առավել մեծ ներուժ ունեն մետալուրգիան, քիմիական արդյունաբերությունը, մեքենաշինությունը, միկրոէլեկտրոնիկան և դեղագործությունը։

Արդյունաբերական համագործակցության և արտահանման զարգացման հիմնական հեռանկարային շուկաներ են դիտարկվում Չինաստանը, Հնդկաստանը, Ուզբեկստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը, Իրանը, Բրազիլիան և աֆրիկյան երկրները։