|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հունվար ամսվա տնտեսական աճի ցուցանիշները շատ ոգևորիչ են, որովհետև արձանագրվել է արտահանման ցուցանիշի 35 տոկոս աճ` նախորդ հունվարի համեմատ. կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Ըստ նախարարի` ոգևորիչ է նաև, որ կա արդյունաբերության 12 տոկոս աճ:
«Այսինքն` այն ուղղությունները, որի մասին ասում էինք, և այն նախադրյալները, որի ուղղությամբ աշխատում էինք, արդեն թվային արտահայտություն են ստացել»,- ասաց նախարարը` հավելելով, որ տարվա կտրվածքով կանխատեսում են արտահանման 30 տոկոս աճ և արդյունաբերության 6-7 տոկոս աճ:
Իսկ ինչ վերաբերում է ընդհանուր տնտեսական աճի ցուցանիշներին, նախարարի խոսքով, բյուջեի հիմքում դրված 3,2 տոկոս տնտեսական աճը կառավարությունը կապահովի, սակայն կան նաև օբյեկտիվ գործոններ, որոնք կարող են ազդել այդ ցուցանիշի վրա:
Սուրեն Կարայանի խոսքով` արդեն գործողության մեջ են դրվել 8 ներդրումային ծրագրեր, որոնք նպաստելու են ներդրումային դաշտի աշխուժացմանը: