կարևոր
448 դիտում, 15 րոպե առաջ - 2026-11-13 18:24
Քաղաքական

Հայաստանն ու Ադրբեջանը չեն միացել Դուբլինում ներկայացված հակառուսական փաստաթղթին

Հայաստանն ու Ադրբեջանը չեն միացել Դուբլինում ներկայացված հակառուսական փաստաթղթին

Հայաստանն ու Ադրբեջանը չեն միացել Դուբլինում ներկայացված հակառուսական փաստաթղթին։

Ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ֆրանսիայի առաջարկած փաստաթուղթը սահմանում է եվրոպական անվտանգության հիմնական սկզբունքները և պարունակում է մեղադրանքներ Մոսկվայի հասցեին՝ հիբրիդային գործողությունների ակտիվացման վերաբերյալ։

Փաստաթղթում անդրադարձ է կատարվում նաև ահաբեկչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերին։

Նախաձեռնությանն աջակցել են Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ուկրաինան, Իսպանիան և եվրոպական ևս 35 երկրներ։