կարևոր
682 դիտում, 40 րոպե առաջ - 2026-11-12 20:38
Աշխարհ

Եվրոպացիները կմիանան Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլին. Ուիթքոֆ

Եվրոպացիները կմիանան Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլին. Ուիթքոֆ

Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն Ուկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին։ Այս մասին նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։

Մոսկվայում բանակցություններից հետո Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները մեկնել են Դուբլին, որտեղ նախատեսվում է  հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Աբու Դաբիում անցկացված ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների եռակողմ բանակցությունների արդյունքում կողմերը հայտնել են որոշակի առաջընթացի մասին, սակայն էական տարաձայնությունները, դրանց թվում՝ տարածքային հարցերի շուրջ, պահպանվում են։

Քուշները, որը նույնպես մասնակցել է Պուտինի հետ հանդիպմանը, հայտարարել է, որ ամերիկյան կողմը եվրոպացիների դիրքորոշման մեջ «մեծ փոփոխություններ» է նկատել և ակնկալում է, որ բանակցային ձևաչափի ընդլայնումը չի խոչընդոտի խաղաղության համաձայնագրի ուղղությամբ առաջընթացին։

Ռուսաստանի նախագահն իր հեթին Վաշինգտոնին կոչ է արել աշխատել եվրոպացի դաշնակիցների հետ, որպեսզի նրանք հստակեցնեն, թե ինչ են ուզում՝ խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ Ուկրաինայում։