կարևոր
310 դիտում, 11 րոպե առաջ - 2026-11-12 18:12
Աշխարհ

Վաշինգտոնին այլևս պետք չէ Իրանի հետ համաձայնագիրը. Թրամփ

Վաշինգտոնին այլևս պետք չէ Իրանի հետ համաձայնագիրը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնին այլևս պետք չէ Իրանի հետ համաձայնագիրը։

Այս մասին ԱՄՆ ղեկավարը հայտարարել է Truth Social սոցհարթակում։

«Մեզ Իրանի հետ համաձայնագիր պետք չէ։ Այդ օրերը վաղուց անցել են։ Մենք ունենք նրանց փողերը՝ հարյուր միլիարդավոր դոլարներ, և մենք ունենք նրանց նեղուցը», - գրել է նա։

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմ են սկսել փետրվարի 28-ին, երբ հարվածել են Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչին իրանական կողմն արձագանքել է պատասխան հարվածներով։ 

Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ստորագրեցին ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր, սակայն ավելի ուշ փոխադարձ հարվածները կրկին սկսվեցին։

ԱՄՆ, Իսրայել-Իրան հակամարտությունը մնում է չկարգավորված։

Հորմուզի նեղուցի պարբերաբար փակ լինելու պատճառով նավթի գներն անընդհատ տատնվում են։