|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ բնական պաշարների արդյունահանման վերաբերյալ համաձայնագիրը կարող է ստորագրվել ապրիլի 24-ին։
«Մենք ունենք օգտակար հանածոների մասին համաձայնագիր, որը, կարծում եմ, շուտով կստորագրվի՝ հաջորդ հինգշաբթի», - Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև ընդերքի գործարքի մասին հուշագիրը կարող է ստորագրվել ավելի շուտ։