|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.93 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9162 |
| GBP | ⚊ | £ 484.05 |
| GEL | ⚊ | ₾ 139.03 |
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի այն խոսքերը, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ, Թեհրանում գնահատում են որպես միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության խախտման խոստովանություն: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտգործնախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Իտալիային և Ռումինիային ուղղակիորեն համարել է Իրանի դեմ ագրեսիայի մասնակիցներ», - Բաղային գրել է X սոցիալական ցանցում։
Նա ընդգծել է, որ սա «ՆԱՏՕ-ի ակտիվ մասնակցության հստակ ու դատապարտող խոստովանություն է ՄԱԿ-ի անդամ ինքնիշխան պետության դեմ անօրինական ագրեսիվ պատերազմում, միջազգային իրավունքի անառարկելի նորմերի և ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքների կոպիտ խախտում»։
Հունիսի 24-ին Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ Ռյուտեն հայտարարել է, որ Իրանի դեմ զինված հակամարտության ժամանակ ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի դաշնակիցները շատ ակտիվորեն օգնել են ամերիկյան զորքերին լոգիստիկային վերաբերող հարցում։