|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Չի կարելի մի կողմից բղավել հրադադարի և պատերազմի ավարտի մասին, իսկ մյուս կողմից՝ շարունակաբար մատակարարել մեծ քանակությամբ արդիական սպառազինություն ու տեխնիկա՝ հրահրելով ռազմական գործողությունների հետագա սրացում. հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ին։
Նա նշել է, որ անվերջ միակողմանի պատժամիջոցները միայն սրում են հակասությունները։ Չինաստանի արտգործնախարարի խոսքով՝ ուկրաինական ճգնաժամի հիմնական պատճառը եվրոպական անվտանգության հավասարակշռության կորուստն է։
«Անհրաժեշտ է վերակառուցել հավասարակշռված, արդյունավետ և կայուն եվրոպական անվտանգության համակարգը՝ անբաժանելի անվտանգության սկզբունքին համապատասխան, միայն այս կերպ մենք իսկապես կարող ենք հասնել երկարաժամկետ կայունության և երկարաժամկետ կարգուկանոնի Եվրոպայում»,- ասել է Չինաստանի արտգործնախարարը։