|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Սարատովի հայկական եկեղեցու բակում տեղադրված խաչքարը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին, օծվել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ձեռամբ։
Արարողությունը խորհրդանշում է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի հավերժացման և նրանց սրբազան հիշատակի հանդեպ հավատարմության կարևորությունը։
Սարատովի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու տարածքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար տեղադրվել էր 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ։