կարևոր
340 դիտում, 25 րոպե առաջ - 2026-11-08 11:13
Աշխարհ

ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում երկու լցանավի՝ ականների վրա պայթելու մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում երկու լցանավի՝ ականների վրա պայթելու մասին

Երկու լցանավ ականների վրա պայթել և հրդեհվել են՝ փորձելով Հորմուզի նեղուցի շրջանում անցնել չթույլատրված երթուղով։

Ինչպես փոխանցում է Mehr-ը, այս մասին հայտարարել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը։

ԻՀՊԿ-ի տվյալներով, լցանավերից մեկը գտնվել է նեղուցից արևելք, մյուսը՝ անմիջապես նեղուցում։ Երկու նավերն էլ պայթյունից հետո հրդեհվել են։

Ըստ ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի մամուլի ծառայության հայտարարության՝ լցանավերը բազմիցս խախտել են սահմանված կանոնները և անջատել նավիգացիայի ու տեղորոշման համակարգերը՝ նախքան այն երթուղով անցնելու փորձը, որը Թեհրանը համարում է չթույլատրված։