կարևոր
682 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-20 14:18
Աշխարհ

Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել

Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել

Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հաղորդագրության համաձայն՝ Հորմուզի նեղուցի հարավային հատվածում ԻՀՊԿ ռազմածովային ուժերի կողմից տեղադրված ականների պայթյունների հետևանքով հրդեհ է բռնկվել երկու նավթատար լցանավերի վրա։

ԻՀՊԿ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ տանկերները խախտել են սահմանված երթուղին։

Իրանի զինվորականները նաև հայտնել են ամերիկյան բանակին պատկանող MQ-9 անօդաչու թռչող սարքի խոցման մասին։