|
Փոխարժեքներ
24 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.35 |
| EUR | ⚊ | € 395.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.3925 |
| GBP | ⚊ | £ 472.24 |
| GEL | ⚊ | ₾ 139.1 |
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ վերջին մի քանի ժամվա ընթացքում Հորմուզի նեղուցով անցնելիս երեք նավթատար լցանավեր ծովային ականների վրա պայթել և հրդեհվել է, հաղորդում է Fars գործակալությունը։
«Այս լցանավերից մեկը շարժվում էր հարավային երթուղով, իսկ մյուս երկուսը՝ Հորմուզի նեղուցից դեպի արևելք՝ գտնվելով ԱՄՆ զինված ուժերի հզոր օդային պաշտպանության ներքո և նրանց ուղեկցությամբ։ Դրանք պայթել են ծովային ականների վրա և ուժգին պայթյունների հետևանքով հրդեհվել», – ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։
Հայտարարության համաձայն՝ ամերիկացի զինվորականները չեն կարողացել «կանխել այս միջադեպերը»։
«Ամերիկացի զինվորականների օդային ուղեկցությունը չի կարողացել կանխել այս միջադեպերը։ Առաջիկա ժամերին կհրապարակվեն այս նավերում տեղի ունեցած պայթյունների և հրդեհների լուսանկարները», – նշել են ԻՀՊԿ-ում։