կարևոր
145 դիտում, 11 րոպե առաջ - 2026-11-23 19:49
Աշխարհ

«Google»-ի «WeatherNext3»-ը «Brightband»-ի վարկանիշում առաջ է անցել «ECMWF»-ի անսամբլային մոդելներից

«Google»-ի «WeatherNext3»-ը «Brightband»-ի վարկանիշում առաջ է անցել «ECMWF»-ի անսամբլային մոդելներից

«Google»-ի «WeatherNext3»-ը «Brightband»-ի վարկանիշում առաջ է անցել «ECMWF»-ի անսամբլային մոդելներից։ այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Brightband» վերլուծական հարթակը վերջին երկու ամսվա տվյալների հիման վրա թարմացրել է եղանակի կանխատեսման համաշխարհային անսամբլային մոդելների ճշգրտության վարկանիշը։ Առաջին տեղը զբաղեցրել է «Google»-ի՝ արհեստական բանականության վրա հիմնված նոր WeatherNext3 մոդելը՝ առաջ անցնելով Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF) առաջատար մոդելներից։

5-15 օր առաջ կատարված կանխատեսումներում «WeatherNext3»-ն ունեցել է ամենափոքր միջին քառակուսային սխալը (RMSE) երեք ցուցանիշի համար՝ մերձգետնյա օդի ջերմաստիճան, ծովի մակարդակին բերված մթնոլորտային ճնշում և օդի ջերմաստիճան 850 հՊա իզոբարային մակերևույթի վրա։

Համեմատության մեջ ընդգրկված բոլոր անսամբլային մոդելները կանխատեսման ողջ ժամանակահատվածում՝ ընդհուպ մինչև 15-րդ օրը, ավելի ճշգրիտ արդյունք են տվել, քան կլիմայական նորմայի վրա հիմնված կանխատեսումը»։