|
Փոխարժեքներ
22 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.53 |
| EUR | ⚊ | € 395.18 |
| RUB | ⚊ | ₽ 4.4026 |
| GBP | ⚊ | £ 472.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.04 |
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ անցած գիշեր Ռուսաստանի մարզերի վրա ՀՕՊ ուժերը խոցել և որսացել են ուկրաինական 170 անօդաչու թռչող սարք։
Ռուսական բանակը նաև հարվածներ է հասցրել Զապորոժիեում գտնվող «Աջափնյա» էլեկտրական ենթակայանին, որը վերահսկվում է Կիևի կողմից։
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ այն էլեկտրաէներգիա է մատակարարել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին։
Օդեսայի մարզի Կիլիա նավահանգստում խոցվել են ենթակառուցվածքային օբյեկտներ, որոնք ապահովում էին ուկրաինական զինված ուժերի համար ռազմական բեռների բեռնաթափումը։