կարևոր
382 դիտում, 13 րոպե առաջ - 2026-11-20 23:22
Քաղաքական

Ու՞մ է պետք քո հրաժարականը Անկախության հռչակագիրը Սահմանադրության նախաբանից հեռացնելուց հետո․ Շարմազանով

Ու՞մ է պետք քո հրաժարականը Անկախության հռչակագիրը Սահմանադրության նախաբանից հեռացնելուց հետո․ Շարմազանով

Ու՞մ է պետք քո հրաժարականը Անկախության հռչակագիրը Սահմանադրության նախաբանից հեռացնելուց հետո։ Այս մասին գրել է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուրադ Շարմազանովը։

«Մարդը 8 տարուց ավել պետության վարչապետ է եւ դեռ չի հասկացել, որ մեր պայքարը ոչ թե զուտ իր անձի, այլ իր ազգակործան քայլերի դեմ է։

Իմ պայքարը Անկախության հռչակագրի բովանդակությունը պահպանելու ու սեպտեմբերի 21-ի խորհուրդը պաշտպանելու մեջ է։

Առեւտուր է անում.թե բա՝ եթե հանրաքվե անենք ,դրանից հետո էլ վարչապետ չեմ լինի։

Այ մարդ, իմ պայքարը հանրաքվեն թույլ չտալու ու Անկախության հռչակագիրը մնալու համար է։

Ալիեւի պահանջը կատարելիւց հետո, ինձ ի՞նչ,դու վարչապե՞տ ես մնալու,թե՞՝ չէ։

Զատկից հետո ներկած

ձուն մեզ պետք չէ,պարոն Փաշինյան», - գրել է նա։