կարևոր
4039 դիտում, 10 ամիս առաջ - 2023-05-08 17:39
Քաղաքական

Զինվորականներին հեռացնելուց, բանակից մեկուսացնելուց բացի փորձում են նաև ազատությունից զրկել․ Տիրան Խաչատրյան

Զինվորականներին հեռացնելուց,  բանակից մեկուսացնելուց բացի փորձում են նաև ազատությունից զրկել․ Տիրան Խաչատրյան

Զինվորականների դեմ իրականացվող գործողությունները սկսել են 2018 թվականից։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի մոտ է լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը։

«Եղել են զինվորականներ, որ ունեցել են լուրջ փորձ, գիտելիք, անցած բավականին լուրջ ուղի, որոնց նկատմամբ էլ հիմնականում եղել են այդ դրսևորումները։ Նրանց մի մասը կարողացավ որոշ ժամանակ դիմակայել՝ ունենալով ավելի բարձր գաղափարներ, հեռանկարային նպատակներ՝ կապված երկրի անվտանգության, պետականության պահպանման հետ,  մի մասն  համբերության, դիմադրողականության տեսակետից ավելի քիչ կարողացան համակերպվել այդ իրավիճակին։ Այն մասը, որ նպատակադրված էր մինչև վերջ անվտանգային համալիրում լինել ու լավագույնս իրականացնել իր առջև դրված խնդիրները, նրանց նկատմամբ ծառայության, տարբեր խնդիրների կատարման, պարտականությունների կատարման պահով չկարողացան խազ կամ կեղտ գտնել, ուղղակի հեռացրեցին»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ բացի նման զինվորականներին հեռացնելուց, բանակից մեկուսացնելուց, նաև նրանց փորձում են ազատությունից զրկել։