|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի բնակիչներ 32-ամյա Սերգեյ Գասպարյանը , 45-ամյա Էդիկ Ավագյանն ու 28-ամյա Արմեն Ալավերդյանը մեղադրուվում են նախորդ տարվա նոյեմբերի 13-ին «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենայով Տավուշի մարզի Սևքար գյուղից ամուսնության նպատակով , բռնության գործադրմամբ նույն գյուղի բնակչուհուն բացահայտ առևանգելու և Տավուշի մարզի Պառավաքար գյուղ տեղափոխելու մեջ:
Հիշյալ գործը գտվում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Վարդանյանի վարույթում: Երեք երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 131 –րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Նրանց նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: