|
Փոխարժեքներ
20 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.53 |
| EUR | ⚊ | € 395.18 |
| RUB | ⚊ | ₽ 4.4026 |
| GBP | ⚊ | £ 472.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.04 |
ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների եռակողմ գագաթնաժողովի ավարտին ընդունված համատեղ հայտարարության նախնական տարբերակում Ուկրաինային վերաբերող դրույթ է եղել, որը հետագայում հանվել է Վաշինգտոնի պահանջով։ Այս մասին հայտնել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։
Ֆինլանդիայի նախագահը նշել է, որ Ուկրաինային վերաբերող դրույթի ձևակերպումը հաջողված չի եղել, և ԱՄՆ-ի որոշումը գնահատել է դրական՝ միաժամանակ պարզաբանելով, որ Թրամփի հայտարարությունը չի ենթադրել Ուկրաինային տրամադրվող աջակցության դադարեցում։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 19-ին Չինաստանի Շենժեն քաղաքում կայացած եռակողմ գագաթնաժողովից հետո Դոնալդ Թրամփը, Վլադիմիր Պուտինը և Սի Ծինփինը հանդես են եկել «Խաղաղությանն ուղղված հռչակագրով», որի վերջնական տարբերակում Ուկրաինայի վերաբերյալ որևէ հիշատակում չկա։