|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Սպասվում է, որ այս տարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան, և նախատեսվում է նաև, որ երկու երկրների ղեկավարները կկարողանան մի քանի հանդիպումներ անցկացնել տարվա ընթացքում, РИА Новости-ին ասել է Ռուսաստանում Չինաստանի դեսպան Չժան Հանհոյը։
«Իհարկե, մի քանի անգամ։ Պուտինի այցը Չինաստան անպայման կկայանա»,- ասել է դեսպանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք այս տարվա համար պատրաստվում է Պուտինի և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հանդիպումը։