կարևոր
718 դիտում, 17 րոպե առաջ - 2026-11-20 18:04
Հասարակություն

Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են

Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են

Այսօր խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 16:30-ի սահմաններում Վանաձորում արտասահմանյան համարանիշի բեռնատարը բախվել է երթևեկող և կայացած ավտոմեքենաների, ապա՝ առևտրի կրպակների ու ծառերի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ 5 տուժած կա, երկուսը երեխա են, 3 երեքը՝ միջին տարիքի։

Վնասված ավտոմեքենաներն, ըստ ֆոտոլրագրողի, 15-ն են։

Երթևեկությունը վթարի հատվածում ժամանակավորապես դադարեցվել է։

Արտակարգ ռեժիմով է աշխատում «Վանաձոր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։