|
Փոխարժեքներ
19 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.94 |
| EUR | ⚊ | € 397.25 |
| RUB | ⚊ | ₽ 4.4154 |
| GBP | ⚊ | £ 475.32 |
| GEL | ⚊ | ₾ 139.17 |
Իսրայելը կարող է միանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությանը։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Աղբյուրի տեղեկություններով՝ գործողության շրջանակում կարող է հարված հասցվել Իրանի «Ջեբել ալ-Աս» միջուկային օբյեկտին։
Հիշեցնենք՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անվտանգության հարցերով խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ Իրանի դեմ ռազմական գործողությունն անխուսափելի է։
Իսրայելի պաշտպանության բանակի աղբյուրի փոխանցմամբ՝ իսրայելական զինված ուժերն ու ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունն արդեն ունեն գործողության ընդհանուր և հաստատված ծրագրեր։ Աղբյուրի խոսքով՝ հարցը միայն գործողության ժամկետների մեջ է, քանի որ դրա իրականացումը կախված է ԱՄՆ նախագահի որոշումից։
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմ են սկսել փետրվարի 28-ին, երբ հարվածել են Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչին իրանական կողմն արձագանքել է պատասխան հարվածներով։
Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ստորագրեցին ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր, սակայն ավելի ուշ փոխադարձ հարվածները կրկին սկսվեցին։
ԱՄՆ, Իսրայել-Իրան հակամարտությունը մնում է չկարգավորված։
Հորմուզի նեղուցի պարբերաբար փակ լինելու պատճառով նավթի գներն անընդհատ տատնվում են։