|
Փոխարժեքներ
19 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.41 |
| EUR | ⚊ | € 395.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.3806 |
| GBP | ⚊ | £ 474.73 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
2026 թվականի նոյեմբերի 16-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում տեղի է ունեցել «Արցախ․ հանձնառություններ և հեռանկարներ» խորագրով համաժողովը։ Այն կազմակերպվել էր Լուար դեպարտամենտից ընտրված պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Էմանուել Մանդոնի նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում է ֆրանսիական «Nouvelles d’Arménie» պարբերականը։
Համաժողովին մասնակցել են քաղաքական, լրագրողական, մշակութային և մարդասիրական ոլորտների ներկայացուցիչներ։ Քննարկումների առանցքում եղել են Արցախի ապագան, արցախահայության իրավունքները, ինքնության ու մշակութային ժառանգության պահպանումը, ինչպես նաև Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Ֆրանսիայի քաղաքական ուժերի դիրքորոշումներին Արցախի հարցում՝ առաջիկա նախագահական ընտրությունների համատեքստում։ Քննարկմանը ներկայացված են եղել «Հանրապետականներ», «Անհնազանդ Ֆրանսիա» և այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։
Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը համաժողովի ամփոփիչ ելույթում ընդգծել է, որ Արցախի հիշողությունը պահպանելու, 120 հազար բռնի տեղահանված հայերի ինքնությունը պաշտպանելու և Արցախի ապագայի հեռանկարներ ձևավորելու համար անհրաժեշտ են հավաքական ջանքեր։
Համաժողովի մասնակիցները փաստացի վերահաստատել են, որ Արցախի հարցը շարունակում է մնալ ֆրանսիական քաղաքական օրակարգում՝ չնայած Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտմանը և արցախահայության բռնի տեղահանմանը։