|
Փոխարժեքներ
18 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 396.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.3703 |
| GBP | ⚊ | £ 475.51 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 19-ին Չինաստանի Շենժեն քաղաքում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք եռակողմ հանդիպման ընթացքում կքննարկեն համաշխարհային խաղաղությանը վերաբերող հարցեր։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Երեք պետության ղեկավարները խորը մտքեր կփոխանակեն համաշխարհային խաղաղությանը վերաբերող կարևոր հարցերի շուրջ», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով առաջիկա եռակողմ գագաթնաժողովի օրակարգը։
Դիվանագետը հավելել է, որ հանդիպման մասին տեղեկատվությունը կհրապարակվի ժամանակին, և առաջարկել է հետևել նորություններին։