|
Փոխարժեքներ
18 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 396.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.3703 |
| GBP | ⚊ | £ 475.51 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Հրապարակ» թերթը գրում է. ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանի երեկվա ելույթից հետո իրավիճակը թեժացավ, եւ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը լքեց նիստերի դահլիճը, քանի որ ՔՊ-ականները սկսեցին Վեհափառին ավազանի անունով դիմել: ՔՊ-ական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ՔՊ ֆրակցիան առաջիկայում հաճախակի է դարձնելու նման սադրիչ ելույթները՝ փորձելով ընդդիմադիրներին ներքաշել լեզվակռվի, «ռազբորկայի» մեջ: Չեն խուսափելու անգամ ուժի դիմելուց եւ բռունցքներին են ազատություն տալու, որովհետեւ նման մարտավարություն է ընտրել առաջնորդը: Երեկ եւս կարող էր բանը հասնել ծեծկռտուքի, սակայն ՔՊ-ի հաշվարկը չաշխատեց, եւ «ուժեղները» միասնաբար լքեցին դահլիճը։ Նպատակն այն է, որ նման աղմկոտ միջադեպերով վարկաբեկեն ընդդիմությանը։ Որովհետեւ հանրությունը շատ ավելի մեղադրում է ընդդիմադիրներին, քան վաղուց վարկաբեկված իշխանականներին: