կարևոր
391 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-12 14:41
Հասարակություն

ՊԵԿ-ը բառիս բուն իմաստով թքած ունի պետության վրա, պլան են կատարում պետական ռեկետով․ Վահրամ Միրաքյան

ՊԵԿ-ը բառիս բուն իմաստով թքած ունի պետության վրա, պլան են կատարում պետական ռեկետով․ Վահրամ Միրաքյան

«Մանթաշյանց» գործարարների ակումբի համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանը նշեց, որ ՊԵԿ-ի հետ դատական գործերի մոտ 80%-ում ՊԵԿ-ը պարտվում է, սակայն որևէ պաշտոնյա պատասխանատվություն չի կրում։

Նրա խոսքով՝
 • Շատ դեպքերում գործարարներին կալանավորում են հսկայական մեղադրանքներով (օր․՝ 400 մլն դրամ), հետո պարզվում է, որ իրականում խախտումը շատ ավելի փոքր է։ Այդ ընթացքում բիզնեսը տուժում է, աշխատատեղեր են կրճատվում։
 • ՊԵԿ-ը գործում է «թվեր ապահովելու» տրամաբանությամբ՝ կարճաժամկետ մուտքեր ապահովելու համար, առանց երկարաժամկետ հետևանքների մասին մտածելու։
 • Արդյունքում՝ ներդրումները տեղափոխվում են արտերկիր, բիզնեսները փակվում են, և պետությունը կորցնում է հարկային մուտքեր։
 • Գործարարների նկատմամբ հաճախ կիրառվում են ճնշման մեխանիզմներ՝ կալանք, հարազատների նկատմամբ ազդեցություն, հարկերի անհիմն հաշվարկներ։ Շատերը, չդիմանալով այդ ճնշմանը, ստիպված արագ վճարում են պահանջվող գումարները՝ նույնիսկ եթե դրանք սխալ են։

Միրաքյանի գնահատմամբ՝ սա ոչ թե քաղաքական, այլ իրավական զարգացման պակասի խնդիր է․ պետությունը դեռ չի հասել այն մակարդակին, որ գործա

Մանրամասն՝ տեսանյութում։