|
Փոխարժեքներ
11 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.48 |
| EUR | ⚊ | € 401.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.3569 |
| GBP | ⚊ | £ 480.09 |
| GEL | ⚊ | ₾ 138.97 |
Այսօր արտակարգ պատահար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 17:40-ի սահմաններում «SCANIA» մակնիշի բեռնատարը Թամանցիների փողոցում՝ մետրոյի «Գործարանային» կայարանի մոտ, կամրջի տակով անցնելիս բախվել է բետոնե ծածկին, ինչի հետևանքով կոնտեյները բեռնատարի վրայից պոկվել և հայտնվել է ճանապարհին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տուժածներ չկան, սակայն վնասվել է այդ պահին նշված վայրով անցնող «Tesla» մակնիշի ավտոմեքենան։
Դեպքի վայր է ժամանել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն բեռնատարի վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից՝ ասելով, որ ինքը վնասվածքներ չի ստացել։
Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել։