|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երևանում այսօր՝ ժամը 17:20-ի սահմաններում, 31-ամյա Գառնիկ Ե.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Արարատի մարզից դեպի Երևան ընթանալիս, Երևանի վարչական տարածքում՝ Նորագավիթ թաղամասում՝ «Կանաչ» սուպերմարկետի դիմաց, բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշին և մոտ 30մ գլխիվայր սահելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում, հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով Opel-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բախման հետևանքով վնասվել է նաև 41-ամյա Մանվել Հ.-ի վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորի ինքնությունը: