Փոխարժեքներ
24 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.54 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.6972 |
GBP | ⚊ | £ 510.19 |
GEL | ⚊ | ₾ 140.81 |
Երեւանում, այսօր՝ հուլիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00։30-ի սահմաններում Նաիրի Զարյան թիվ 53 հասցեի դիմաց բախվել են Երեւանի բնակիչներ՝ 25-ամյա Սեւակ Հլոյանի վարած Mercedes E320 մակնիշի, 37-ամյա Գարեգին Երանոսյանի վարած, կայանված վիճակում գտնվող Opel Astra մակնիշի եւ 21-ամյա Ռուբինա Օսիպյանի վարած Honda Veloster մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետեւանքով Honda-ն գլխիվայր շրջվել է, իսկ ուղեւոր՝ Երեւանի բնակիչ, 18-ամյա Ինգա Օսիպյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վարորդներին եւ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ սահմանազատել տարածքը։