|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Երեկ հունիսի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաներում Երևանի բնակիչ 52-ամյա Գառնիկ Հովհաննիսյանը իր վարած Օպել մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 42-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել կայանված, Օհանավան գյուղի բնակիչ 66-ամյա Գասպար Գրիգորյանին պատկանող BMW մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ․ Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակ բժշկական կենտրոն։ Բախման հետեվանքով BMW էլ բախվել է Աշտարակ քաղաքի բնակիչ 35-ամյա Մհեր Մանուկյանին պատկանող Honda մակնիշի ավտոմեքենային, վերջինս էլ բախվել է ՈՒշի գյուղի բնակիչ 35-ամյա Արտյոմ Բարսեղյանին պատկանող Ֆորդ մակնիշի ավտոմեքենային։ Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: