|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր՝ մարտի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում Արշակունյաց 23 հասցեի դիմաց BMW մակնիշի ավտոմեքենան բախվել է նշված հատվածում գտնվող բենզալցակայանի մոտ կայանված ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «07»-ը կողաշրջվել է՝ վնասելով բենզալցակայանի գույքի մեծ մասը, այդ թվում՝ արտաքին լուսավորման լույսերը, լիցքավորման սարքը, իսկ BMW-ն բախման վայրից մոտ 80 մետր առաջ է ընթացել։
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը, «07»-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ, իսկ BMW-ի վարորդը դեպքի վայրից հեռացել է։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի աղբահանության և սանմաքրման բաժնի աշխատակիցները, ովքեր տարածքը մաքրել են վթարի հետևանքով թափված վնասված դետալներից։