|
Փոխարժեքներ
25 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հոկտեմբերի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 23:00-ի սահմաններում Աբովյան-Մայակովսկի ավտոճանապարհի ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ ժողովրդին հայտնի «Կանանց գաղութի» հարևանությամբ, «Mercedes Maybach» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին, կոտրել դրանք, առաջ ընթացել և բախվել կայանված «BMW X5» մակնիշի ավտոմեքենային, ապա կողաշրջվել։
Ինչպես տեղից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։