կարևոր
850 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-24 12:09
Իրավական Քաղաքական

Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին․ ահազանգ

Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին․ ահազանգ

Հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանն ահազանգում է, որ Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին։

«Ըստ ստացված նախնական տվյալների' առավոտյան ժամը 7-ին ոստիկանները անհայտ ուղղությամբ ներխուժել են տներ ու տարել են ընդդիմադիր դաշինքի նախընտրական ցուցակի առաջին 5 տեղերը զբաղեցնող անձանց, այդ թվում' Մարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանին։

Մարտունիում ՏԻՄ ընտրության նախորդ օրը որևէ տեղեկություն հայտնի չէ, թե ուր են տարել ընդդիմադիր այս ուժի առաջնորդներին, բայց ակնհայտ է, որ ՔՊ-ն լուրջ մտահոգություն ունի ընտրության արդյունքների առումով և սովորության համաձայն' դիմում է բռնությունների ու կեղծիքների' օգտագործելով ուժային կառույցներին։

ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին կոչ եմ անում արձագանքել և զբաղվել ընդդիմադիր ուժերի իրավունքների պաշտպանությամբ»։