|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հաղորդագրություն է տարածել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ՝ համերաշխություն հայտնելով աշխարհասփյուռ հայ համայնքներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կոնգրեսականը նշել է X-ի իր միկրոբլոգում։
«1915 թվականի այս օրը Օսմանյան կայսրությունում սկսվեց մեկ միլիոնից ավելի հայերի ցեղասպանությունը՝ հայ մտավորականների և համայնքի առաջնորդների սպանությամբ։ Հայոց ցեղասպանության հիշատակի այս օրը ես կրկին համերաշխություն եմ հայտնում աշխարհի հայ համայնքներին և կոչ եմ անում մեր առաջնորդներին այս հանցագործությունը կոչել իր պատշաճ և հստակ անունով»,-գրել է Փալոնը։