|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Նիկոլի՝ Եղեգնաձոր այցից առաջ ոստիկանությունը «Հայաստան» դաշինքի Եղեգնաձորի շտաբի դիմացից առևանգել է դաշինքի համակիրներ Հայկ Մուրադյանին, Շահեն Վարդանյանին և Տիգրան Խուդոյանին: «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Հայկազ Հարությունյանը Yerkir.am-ին Եղեգնաձորից տեղեկացրեց, որ ոստիկանները տղաներին առևանգել են բիրտ ուժի կիրառմամբ՝ չներկայացնելով որևէ պատճառ կամ հիմնավորում:
«Զանգահարել եմ ՄԻՊ-ի գրասենյակ՝ փաստն արձանագրելու և Նիկոլի վերջին օրերի այս այլանդակ դրսևորումների ողջ ներկապնակն ի ցույց դնելու համար»,- նշեց Հայկազ Հարությունյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Փաշինյանն այսօր Եղեգնաձորում ևս չի խախտել «ավանդույթը» և, մերժված իր կերպարին լայն ժողովրդականություն վայելող գործի շղարշ հագցնելու համար, տասնյակ միկրոավտոբուսներով Երևանից մարդագլուխ է հասցրել Եղեգնաձոր:
Yerkir.am-ի տեսախցիկը ֆիքսել է այդ միկրոավտոբուսներից մի քանիսը, որոնց վարորդները չեն հասցրել թաքցնել դրանք քաղաքի տարբեր հատվածներում:
Ստորև ներկայացնում ենք «Հայաստան» դաշինքի Եղեգնաձորի շտաբի համակիրներին առևանգելու պահին նկարահանված սիրողական կադրերը.