|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Եղեգնաձոր խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Դավիթ Հարությունյան» դաշինքի առաջին համարը՝ Դավիթ Հարությունյանն և այս դաշինքի շտաբը համակարգողներից Գևորգ Սաքանյանն այսօր առավոտյան` ժամը 8-ին բերման են ենթարկել տանից: Այս մասին NEWS.am-ին հայտնեց դաշինքի շտաբի համակարգողներից մեկը:
«Առավոտ շուտ ժամը 8-ին տանից բերման են ենթարկել, տեղյակ չենք, թե որտեղ են հիմա գտնվում Դավիթ Հարությունյանը եւ Գեւորգ Սաքանյանը: Մեր կարծիքով սա քաղաքական հետապնդում է, որ ընտրությունների նախորդ օրը թեկնածուին բերման են ենթարկել»,-ասաց շտաբի համակարգողը:
Հակակոռուպցիոն կոմիտեից էլ NEWS.am-ին հաստատեցին, որ Դավիթ Հարությունյանի եւ Գեւորգ Սաքանյանի հետ կապված քրեական գործ է քննվում, միաժամանակ նշեցին,որ գործով ձերբակալվածներ չկան, այլ մանրամասներ չհայտնեցին քննվող քրգործից: