Միասին կարող ենք
կարևոր
979 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-07 12:37
Իրավական

10-ից ավելի համակիրների տներից են տարել, Գյումրու շտաբի պետին են ձերբակալել․ Aravot.am

10-ից ավելի համակիրների տներից են տարել, Գյումրու շտաբի պետին են ձերբակալել․ Aravot.am

Aravot.am-ը գրում է․ ««Հայաստան դաշինքի» 10-ից ավելի համակիրների վաղ առավոտյան տներից տարել են անհայտ ուղղություններով։ Ձերբակալել են «Հայաստան» դաշինքի Գյումրու շտաբի պետ Բաբկեն Սարոյանին։

Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի անդամ Հովիկ Պետրոսյանը, որը նաև «Հայաստան դաշինքի» պատգամավորի թեկնածու է։ Նա նշեց` տեղյակ չէ, որ ուժային կառույցներն են ձերբակալել եւ ուր են տարել։

Հովիկ Պետրոսյանը նշեց, որ թեև փորձում են կաթվածահար անել իրենց աշխատանքը, բայց այն ընթանում է նորմալ հունով

Աղբյուրը՝ Aravot.am»։