|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Կոտայքի մարզում, այսօր` սեպտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 01:40-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Սամվել Հայրապետյանը իր վարած BMW X5 մակնիշի 55 NV 555 համարանիշի ավտոմեքենայով Չարենցավան քաղաքի Շահումյան-Գործարանային փողոցների խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է մայթեզրի քարերին, ծառին և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Ս. Հայրապետյանն ու նրա ուղևոր՝ Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Կարեն Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով ավտոմեքենայի աջ կողմի անվահեծերը կոտրվել էին։