|
Փոխարժեքներ
25 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հոկտեմբերի 24-ին Ֆրանսիայում տեղի են ունեցել մասշտաբային ցույցեր։ Ըստ ոստիկանության տվյալներիէ ցույցերին մասնակցել է ավելի քան 400 հազար մարդ, իսկ Ֆրանսիայի խոշորագույն «Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիա» արհմիությունը հայտարարել է շուրջ 800 հազար ցուցարարի մասին։
Բողոքի ակցիաներին միացել են արհմիություններ, ուսանողներ, աշակերտներ ու «դեղին ժիլետներ» շարժման մասնակիցները։
Ֆրանսիայի տարբեր քաղաքներում ոստիկաններն ու ժանդարմներն ընդդեմ ցուցարարների կիրառել են արցունքաբեր գազ ու ջրցան մեքենա։
Հոկտեմբերի 17-ին Փարիզում և ողջ Ֆրանսիայում զանգվածային ցույցեր էին՝ վառելիքի գների աճի և բնակչության գնողունակության անկման դեմ։
Հիշեցնենք՝ Ֆրանսիայում բողոքի ակցիաները սկսվել են սեպտեմբերի կեսերին, երբ ավագ դպրոցների աշակերտներն ու համալսարանների ուսանողները դուրս են եկել Փարիզի փողոցներ՝ պահանջելով բարելավել իրենց ուսումնական հաստատությունների պայմանները։