կարևոր
322 դիտում, 2 ժամ առաջ - 2026-10-25 09:18
Սպորտ

Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության աշխարհի չեմպիոն

Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության աշխարհի չեմպիոն

Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է վնվաճել Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մամիկոն Խաչատրյանը դարձավ բրոնզե մեդալակիր։

Սպորտային մարմնամարզության աշխարհի 19-ամյա չեմպիոն Համլետ Մանուկյանը նշել է, որ միշտ երազել է այդ տիտղոսը նվաճել։

«Սա իմ երազանքն էր։ Անցյալ տարի որոշ սխալներ թույլ տվեցի վայրէջք կատարելիս, ինձ համար շատ դժվար ժամանակաշրջան էր։ Փառք Աստծո։ Ես շատ ուրախ եմ ընկերներիս և ինձ համար։ Շնորհակալություն իմ մարզիչներին և բոլոր նրանց, ովքեր աջակցում են ինձ»,- ասել է Մանուկյանը։