կարևոր
631 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-24 17:55
Աշխարհ

Ֆրանսիայում բողոքի ցույցերի մասնակիցների թիվը գրեթե կիսով չափ նվազել է

Ֆրանսիայում բողոքի ցույցերի մասնակիցների թիվը գրեթե կիսով չափ նվազել է

Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ կազմակերպված համազգային բողոքի ակցիաների ընթացքում, տեղական ժամանակով ժամը 13:00-ի դրությամբ, 135 մարդ է բերման ենթարկվել։ Այս մասին, BFMTV-ի փոխանցմամբ, հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը։

Նախարարի ներկայացրած տվյալներով՝ օրվա սկզբից հանրային վայրերում գրանցվել է բողոքի 136 ակցիա և հավաք։ Նախորդ շաբաթ օրը նույն ժամի դրությամբ դրանց թիվը 264 էր։ Ցույցերի մասնակիցների թիվը ևս նվազել է՝ հոկտեմբերի 17-ին արձանագրված 60 հազարի փոխարեն կազմելով շուրջ 35 հազար։

Նախորդ շաբաթ տեղի ունեցած անկարգություններից, ոստիկանության հետ բախումներից և դիակապտության դեպքերից հետո Ֆրանսիայի իշխանությունները խստացրել են անվտանգության միջոցառումները։ Խոշոր քաղաքներում տեղակայվել են լրացուցիչ ոստիկանական ուժեր, զրահատեխնիկա և ջրցան մեքենաներ։ Լիոնում էլ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել այն ցուցարարների նկատմամբ, որոնք բողոքի ակցիաներ էին անցկացնում արգելված հատվածում։